ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Սուրեն Պապիկյանին գտնելը՝ լուրջ խնդիր. նա չի շփվում ոչ ոքի հետ. «Ժողովուրդ»
09:12, 12.10.2023 | mamul.am
5743 | 2

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջին շրջանում «երես է թեքել» իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ: Անգամ երբեմնի իր մտերիմների համար Պապիկյանին գտնելն ու նրա հետ կապի դուրս գալը լուրջ խնդիր է դարձել, իսկ ՔՊ-ականների մի մասի հետ էլ առհասարակ չի շփվում:
Վերջինս կուսակցական քննարկումներին անհաղորդ է, չի մասնակցում դրանց, անգամ սահմանային լարված իրավիճակներում, երբ ինչ-որ բան է պետք լինում ճշտել, թիմակիցներին չի հաջողվում Պապիկյանից իմանալ, շատ դեպքերում միջնորդներ են խառնում, որպեսզի նրա հետ կապի դուրս գան: Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, անգամ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններից երկու օր առաջ կայացած ՔՊ-ի աղմկոտ հանրահավաքին Պապիկյանին մի կերպ են համոզել, որ գա ու մասնակցի:
Իշխանականները տարօրինակ են համարում Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինը ՔՊ-ում այն քչերից է եղել, որը բոլորի հետ լեզու է գտել ու թիմում առկա տարաձայնությունները հարթել է: Սուրեն Պապիկյանը ՔՊ-ում մշտապես Փաշինյանի սիրելիներից է համարվել, բայց հիմա Պապիկյանն այլ է դարձել:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր