ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Սեպտեմբերի 19-ին զանգել եմ Սամվել Շահրամանյանին և խնդրել պատասխանատվությունը թողնել Սամվել Բաբայանի վրա». Հայկ Խանումյան
10:06, 12.10.2023 | mamul.am
6225 | 3

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը Հանրայինի եթերում հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի օրը, երեկոյան, զանգահարել է Սամվել Շահրամանյանին և խնդրել, որ պատասխանատվությունը թողնի Սամվել Բաբայանին. «Բաբայանը պատրաստ էր այդ պահին ստանձնել: Շահրամանյանին ասացի, որ քեզ ադրբեջանցիներն ընդունում են որպես գործակալ ու դրա համար դաժանորեն պատժելու են...
Սեպտեմբերի 9-ին ընտրությունն էր, 8-ի երեկոյան Սամվել Բաբայանին հրավիրում են ԱԺ։ Ես զանգում եմ, հարցնում՝ ի՞նչ եք խոսել, ասում է, որ իր առջև դրել են, որ Ադրբեջանը վերջնագիր է դրել, որ եթե ընտրություն տեղի ունենա ու Սամվել Շահրամանյանն ընտրվի, որը միակ թեկնածուն էր, ապա «հակաահաբեկչական օպերացիա» են սկսելու»,- նշել է Խանումյանը: «Բայց ԱՀ ղեկավարությունն ասել է՝ մենք վերցնում ենք պատասխանատվությունը, անում ենք ընտրություններ, խնդրում ենք՝ դուք ցույց մի արեք»,- հավելել է քաղաքական գործիչը: Խանումյանի խոսքով՝ նրանք հավատացած էին, որ ՌԴ-ն ճանապարհները բացելու է ու կարողանալու են խնդիրները լուծել. «Մինչև վերջ էլ, կարծում եմ, համոզված էին, որ ՌԴ-ն իրենց կօգնի ու իրենք կհայտնվեն ոչ թե Բաքվում, այլ Երևանում կամ Մոսկվայում»:

«Սեպտեմբերի 19-ին զանգել եմ Սամվել Շահրամանյանին և խնդրել պատասխանատվությունը թողնել Սամվել Բաբայանի վրա». Հայկ Խանումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր