ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր». Լավրով
11:12, 12.10.2023 | mamul.am
3663 | 2

Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր։ Այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների այն քանակի մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են՝ հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրոմիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղման համար։ Սակայն Ռուսաստանը խորը համոզմունք ունի, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ՌԴ-ի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»,- ասել է Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր