ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացք է վթարվել
11:48, 12.10.2023 | mamul.am
2547 | 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է. «Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում:

Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան:

Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր