ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Չզարմանաք, որ աշխարհի երիտասարդությունն արևմտյան «ժողովրդավարության» և ռուսական «տապոռի» միջև ընտրի չինական ճիշտ պրագմատիզմը». Կարեն Քոչարյան
02:12, 13.10.2023 | mamul.am
2511 | 0

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ բացառապես Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական և միջազգային կառույցներին:
Հարգարժան տիկնայք և պարոնայք, Անկախ Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել: Սա ասում եմ միայն այն բանի համար, որ Դուք, կամ ձեզանից շատերը սա չեք նկատում... կամ չնկատելու եք տալիս... ինչպես չնկատելու տվեցիք արցախահայության սպանդն ու Արցախի էթնիկ զտումը: Երբ նման կացնային կերպով է վարվում Ռուսաստանը, դա հասկանալի է: Նրանք այլ ձև չգիտեն: Բայց, երբ, այսպես կոչված, ժողովրդավարության ռահվիրաներն են իրենց դնում ջայլամի տեղ, սկսում է անհասկանալի դառնալ ամեն ինչ: Ես ամենևին ռոմանտիկ չեմ և հասկանում եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին սպասարկում է իր երկրի շահերը: Բայց, ցինիզմին էլ չափ ու սահման կա: Չէ, որ դուք միշտ գերադասել եք աշխատել երիտասարդների հետ: Այդ նույն երիտասարդությունը արդեն չի հավատում Ձեզ և Ձեր այսօրվա ժողովրդավարությանը: Եվ չզարմանաք, որ մի գեղեցիկ օր աշխարհի երիտասարդությունը արևմտյան «ժողովրդավարության» և ռուսական «տապոռի» միջև ընտրի չինական ճիշտ պրագմատիզմը»:

Աղբյուրը` Կարեն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր