ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ալիևն ասում էր՝ «նրանք **** են, որոնց պետք է վտարել Լեռնային Ղարաբաղից»»․ Լոուրենս Մարտին
14:06, 12.10.2023 | mamul.am
4645 | 1

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինի խոսքով՝ հայերի դեմ ատելությունն Ադրբեջանում սկիզբ է առել շատ վաղուց։ «Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չի թաքցրել իր ատելությունը հայերի նկատմամբ։ Նա ասում էր՝ «նրանք շներ են, որոնց պետք է վտարել Լեռնային Ղարաբաղից»։ Ադրբեջանում երեխաներին դեռ օրորոցից սովորեցնում են ատել հայերին։ Որպես օրինակ՝ դասագրքերից մեկը, որը հաստատվել է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից, Հայաստանը կոչում է երկիր, որտեղ հոսում է ամեն տեսակի կեղտ, որը խառնարյուն է, որը չունի ապագա, որը հոգեպես մեռած է, իսկ հայերն անվանվում են սատանայի արյուն ունեցող անձինք։ Հիշենք նաև Ռամիլ Սաֆարովի կատարած հանցանքը. նա 2004 թվականին կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նախագահ Ալիևը նրան ներում շնորհեց արտահանձնումից հետո, հերոսի և մայորի կոչումներ տվեց, վերադարձրեց ութ տարվա վճարը։ Էթնիկ հայերը չեն կարող մոռանալ նաև 44-օրյա պատերազմը։ Դատարանը կհիշի, թե ինչպես էր ադրբեջանական հասարակությունը ցնծում՝ ցուցադրելով Ադրբեջանի վայրագություններն ու հայերին մահապատժի ենթարկելու տեսագրությունները։ Դատարանը կհիշի նաև ռազմավարի այգին։ Մինչ վերջին հարձակումը Ադրբեջանն այսպես կոչված էկոակտիվիստների ուղարկեց Լաչինի միջանցք։ Հուլիսի վեցին դատարանի կայացրած որոշումն Ադրբեջանն անտեսեց, և էթնիկ հայերը շարունակեցին տառապել։ Միջազգային հանրությունը շարունակեց դատապարտումը, սակայն այն անտեսվեց Ադրբեջանի կողմից։ Վերջինն ինն ամիս փակ պահեց Լաչինի միջանցքը՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ... Այսօր արցախցիները բռնի տեղահանված են, նրանք մնացել են առանց տան և ապագայի տեսլականի»,- իր ելույթում ասել է Լոուրենս Մարտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր