ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Մեզ համար առաջնահերթ է արցախցի ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը». Ժաննա Անդրեասյան
14:12, 12.10.2023 | mamul.am
2294 | 2

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Արցախի պետհամալսարանի ու դասախոսների ճակատագրին. «Որևէ հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի եղել. մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որն ընդհատվել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով: Նրանց հատկացնելու ենք կրթաթոշակ, հնարավորություն են ունենալու իրենց կրթությունը շարունակել: Քննարկել ենք նաև ուսուցիչների աշխատանքի տեղավորման հարցը»: Նախարարի խոսքով՝ մի քանի հարյուր ուսանողներ արդեն դիմել են՝ ՀՀ բուհերում և քոլեջներում կրթությունը շարունակելու համար:

«Մեզ համար առաջնահերթ է արցախցի ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը». Ժաննա Անդրեասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր