ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե սա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում»․ Եղիշե Կիրակոսյան
14:24, 12.10.2023 | mamul.am
3158 | 0

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Քիչ առաջ ելույթ ունեցավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. «9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները, և ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ հարձակում ԼՂ-ի նկատմամբ: Ցինիկաբար Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մի նպատակով, որպեսզի 100 հազարից ավելի փախչող հայազգի անձանց դուրս թողնի այնտեղից: Հազարամյակներ շարունալ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի անձինք: Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում»,- ասել է Կիրակոսյանը:

«Եթե սա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում»․ Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր