ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Ռուբենին և բոլոր գերիներին պետք է դուրս բերել Բաքվի դժոխքից». Թաթուլ Հակոբյան
15:30, 12.10.2023 | mamul.am
2879 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբենին և մեր ԲՈԼՈՐ գերիներին պետք է փորձել դուրս բերել Բաքվի բանտից, ինչը չափազանց դժվար է լինելու:
Ռուբենը կարող էր չլինել Բաքվում գերի, եթե անվերապահորեն չհավատար իր անմիջական շրջապատին ու Սերժ Սարգսյանին:
Ու նրանք, որ բարեկամաբար քննադատում էին Ռուբենի Արցախ տեղափոխվելու քայլը, նրանից առատաձեռն սնվողները մեզ մեղադրում էին, ասելով, թե մեր ու Ադրբեջանի դիրքորոշումները նույնն են:
Ռուբենից սնվող քարոզիչներից մեկը, որ Նիկոլի ցուցակավ պատգամավոր դարձավ, ինձ մեղադրում էր, մեկ այլ սնվող քարոզիչ ինձ ու Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին էր նույնացնում: Որ մեկն ասեմ: Չեմ էլ ուզում ասել՝ ԱՄՈԹ ՁԵԶ, որովհետև ձեզ միայն Ռուբեն Վարդնայանի փողն է հետաքրքրել:
Այդու, Ռուբենին և մեր ԲՈԼՈՐ պատանդներին պետք է փորձել դուրս բերել Բաքվից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր