ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ալիևի համար նախընտրելին Պուտինն է». Վարդան Հարությունյան
15:48, 12.10.2023 | mamul.am
3124 | 1

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը Արևմուտք գնալ չի ցանկանում։ Նա ամեն ինչ անում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները Արևմուտքից հեռու ու առանց Արևմուտքի մասնակցության կայանան։ Նրա համար նախընտրելին Մոսկվայի միջնորդությունն է ու Պուտինն է։
Նա իրավունքի հետ կապված խնդիրներ ունի, իսկ Արևմուտքը խոսում է իրավունքից։ Նա իր հաջողությամբ ոգևորված պարտադրանքների լեզվով է ցանկանում խոսել, իսկ Արևմուտքում խոսում են իրավունքից։ Շոլցի, Մակրոնի, Միշելի ներկայությամբ նրա գործը դժվարանում է։ Այդ միջավայրում նա իրեն մենակ ու օտար է զգում։ Ցանկանում է հանդիպել այնպիսի հարթակներում, որտեղ Արևմուտքը չկա և իրավունքը չկա։ Այս պատճառով էլ Գրանադա չգնաց։
Հայաստանն, իհարկե, հանդիպումներից չպետք է հրաժարվի։ Հանդիպումներն ու առարկայական զրույցը մեր շահերից են բխում։ Խաղաղությանն ուղղված ցանկացած քայլ մեր շահերից է բխում։ Բայց այդ հանդիպումներում իրավունքը պետք է լինի։ Պայմանավորվածությունները պետք է բխեն միջազգային իրավունքից։
Հետևաբար, ամեն ինչ պետք է անել, որ հոկտեմբերին նախատեսված բրյուսելյան հանդիպումը կայանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր