ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Արաբա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան». Վահե Դավթյան
00:42, 13.10.2023 | mamul.am
2450 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ - 1
Ս.թ. սեպտեմբերին G20 շրջանակներում ընդունվում է կոմյունիկե «Մերձավորարևելյան միջանցքի» մասին, որը պետք է կապի Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ իր լոգիստիկ երթուղում ներառելով նաև իսրայելական Հայֆան: Դրան հաջորդում է Անկարայաի կոշտ արձագանքն առ այն, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել որևէ տրանսպորտային նախագիծ Եվրոպա-Ասիա կամ ավելի լայն՝ Արևելք-Արևմուտք ռազմավարության շրջանակներում: Մի փոքր ավելի ուշ Անկարան հայտարարում է Չինաստանի հետ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին՝ ցույց տալով, որ եվրասիական էներգատրանսպորտային ճարտարապետության ձևավորման գործում Թուրքիայի ու Չինաստանի շահերը կարող են համընկնել: Եվ «Մերձավորարևելյան միջանցքի» հեռանկարի համատեքստում դա իսկապես այդպես է, քանի որ նախագիծը փաստացիորեն կոչված է այլընտրանք ձևավորել չինական «Գոտի և ճանապարհ» մեգառազմավարությանը:
Արաբա-իսրայելական նոր պատերազմն առնվազն հարցականի տակ է դնում «Մերձավորարևելյան միջանցքում» Իսրայելի ներգրավումը: Ու, առհասարակ, անորոշ ժամանակով հետաձգում է նախագծի իրագործումը: Ուստի, գեոտնտեսական տեսանկյունից արաբա-իսրայելական պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկինը, որի ազդեցության աճը Մերձավոր Արևելքում վերջին շրջանում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Շարունակելի»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր