ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում
19:24, 12.10.2023 | mamul.am
9326 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Զորայր Բ.-ի վարած BMW մակնիշի և 63-ամյա Հայկ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև 06-ը բախվել է նշված վայրում կայանված, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Գ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մահացածը Ոստիկանության նախկին ծառայող էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր