ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Փարիզում, չնայած արգելքին, ցույց է սկսվել` ի պաշտպանություն Պաղեստինի
21:06, 12.10.2023 | mamul.am
2677 | 0

Փարիզում, չնայած պրեֆեկտուրայի կողմից հրապարակված արգելքին, ակցիա է սկսվել՝ ի պաշտպանություն պաղեստինյան բնակչության, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Մի քանի հարյուր մարդ հինգշաբթի երեկոյան հավաքվել է Փարիզի Հանրապետության հրապարակում։ Շատերը եկել են պաղեստինյան դրոշներով։ Մասնակիցների պաստառների վրա գրված է «Կանգնեցրու Իսրայելին»: Նրանք վանկարկում են՝ «Իսրայելը մարդասպան է», «Մենք բոլորս պաղեստինցի ենք»։ Հրապարակի շուրջ հերթապահում են ոստիկանության բազմաթիվ ջոկատներ։
Նախօրեին Փարիզի պրեֆեկտ Լորան Նունյեսը հրաման է արձակել, որով արգելվում է ցույցը` պատճառաբանելով այն հասարակական կարգի համար առկա ռիսկերով:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրամանագիր է ուղարկել պրեֆեկտներին՝ պահանջելով երկրում արգելել պաղեստինամետ բողոքի ցույցերը և ձերբակալել դրանց կազմակերպիչներին։
Այս շաբաթվա սկզբին Մարսելում, Լիոնում և Նանտում տեղի ունեցան Պաղեստինի կողմնակից ցույցեր, որոնք նույնպես արգելված էին տարածաշրջանային իրավապահների կողմից։ Այդ բոլոր ցույցերը ոստիկանները ցրել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր