ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ամենշաբաթյա հանդիպումների կարիքն էլ չկա. «Հրապարակ»
09:18, 13.10.2023 | mamul.am
3849 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ: Նախընտրական քարոզարշավն ու ԱԺ նիստերը չհաշված, ընդամենը մեկ հանդիպում՝ Արցախի կորստից հետո, հիմնականում նեղ կազմի հետ է հանդիպում և քննարկում հարցերը, նրանց միջոցով էլ շարքայիններին է փոխանցում ասելիքը։
Մինչդեռ Արցախի հանձնումից առաջ ամենշաբաթյա ռեժիմով «Նախաձեռնող խմբի նիստեր» ֆորմատով հանդիպում էր կուսակցության տարբեր շերտերի հետ, քննարկում ամենատարբեր հարցեր, հիմնականում՝ արտաքին քաղաքականությանը և Արցախին վերաբերող։ Այդ հանդիպումներին մասնակցող շարքային կուսակցականներն էլ նախապես հերթագրվում էին և գալիս կուսակցության կենտրոնական գրասենյակ, որի մոտակա փողոցով այդ օրերին անցնել հնարավոր չէր: Կուսակցության աղբյուրներն ասում են, որ, ըստ էության, առաջնորդը ՔՊ-ի ներսում էլ էր դրանով «նախապատրաստում» նման հանգուցալուծում: Այսպես ասած՝ կուսակիցների գլուխները լվանում, որ ներքին ընդվզում չլինի, և սրանք տեղերում էլ աշխատանքներ տանեն:

Հիմա, երբ խնդիրը «լուծված» է, այլևս կուսակիցների հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա։ Չնայած դրան՝ մեր աղբյուրը վստահեցնում է, որ առաջիկայում ինչ-որ ձևաչափով վերսկսվելու են կուսակցական հավաքները, որովհետև շատ լավ հասկանում են, որ հանրային այս հանդարտությունը միայն թվացյալ է` դժգոհություններն ավելի քան կուտակվում են և մի օր պայթելու են»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր