ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Իսրայելի նախկին վարչապետին զայրացրել է Գազայում ինկուբատորներում մնացած երեխաների ճակատագրի մասին հարցը
18:36, 13.10.2023 | mamul.am
4689 | 0

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթին ուղիղ եթերում զայրացել է, երբ Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ինկուբատորներում մնացած պաղեստինցի երեխաների ճակատագրի մասին լրագրողը հարց է հղել:

Բենեթն ուղիղ եթերում հարցազրույց է տվել Sky News հեռուստաալիքին։ Իսրայելն ավելի վաղ հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդամթերքի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը:

«Ի՞նչ է լինելու ինկուբատորներում գտնվող երեխաների հետ, որոնք զրկվել են կենսաապահովման համակարգերից այն բանից հետո, երբ իսրայելցիներն անջատել են Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- հարց է ուղղել լրագրողը։ Բենեթը բարկացած պատասխանել է․ «Դուք հիմա լուրջ ինձ հա՞րց եք տալիս պաղեստինցի խաղաղ բնակիչների մասին։ Ի՞նչ է կատարվում ձեզ հետ։ Ես ջուր և էլեկտրականություն չեմ մատակարարի իմ թշնամուն, եթե ինչ-որ մեկն ուզում է դա անել, խնդրեմ, թող անի»։

Լրագրողը խնդրել է Բենեթին չբարձրացնել ձայնը, որից հետո լեզվակռիվ է սկսվել, որի ընթացքում Բենեթն ամոթանք է տվել լրագրողին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր