ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ավինյանը երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները
10:18, 13.10.2023 | mamul.am
1854 | 2

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը. «Ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նյութական ու հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության»,- ասաց Ավինյանը՝ ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Երդմնակալության արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր