«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»․ Լուկաշենկո
14:00, 13.10.2023 | mamul.am
5243 | 0
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ, այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նախ Վրաստանը դուրս եկավ մեր միավորումից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում»,- ասել է նա։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: