ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Փրկարարները լճից դուրս են բերել 25-ամյա երիտասարդի դին
14:12, 13.10.2023 | mamul.am
3792 | 0

Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ-ի (ծնված 1998թ․) դին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր