ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ինչպես եղավ, որ երեկ ազատ արձակվեց «Հանրային ձայն»-ի փոխնախագահի կինը. դա՞ էր գինը». հարց՝ Ավինյանին
14:30, 13.10.2023 | mamul.am
10977 | 0

«Մենք առհասարակ նմանատիպ առևտրի մեջ չենք մտել ու չենք պատրաստվում մտնել: Էն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առևտրի առարկա դարձնել: Էդ դաշտ չենք էլ մտնում: Էն, ինչ տեղի է ունենում դատական համակարգում, տեղի է ունենում՝ անկախ քաղաքական պրոցեսներից»,- Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ երկար ժամանակ խոսվում է այն մասին, թե՞ ինչ է խոստացել ՔՊ-ն «Հանրային ձայն»-ին, որը քվորում ապահովեց ավագանու նիստի ժամանակ, իսկ երեկ հայտնի դարձավ, որ Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր