ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Այս ցավոտ իրականությունը փաստում է, որ մենք պետություն չունենք». Հովհաննես Հարությունյան
14:48, 13.10.2023 | mamul.am
3471 | 1

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով. «Այս կադրերը, այս ցավոտ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մենք պետություն չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս անտեր է։ Գործող իշխանությունները ոչ միայն իրենց ձեռքերը լվացել են Արցախից և հանձնել այն, ոչ միայն ՀՀ տարածքների անվտանգության ապահովումից են իրենց ձեռքերը լվացել, այլ նաև անտեր են թողել ՀՀ քաղաքացուն։
Բոլորս, կապույտ անձնագիր ունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ մենք անտեր ենք և անպաշտպան։
Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունների պատճառով վերածվել է իմպոտենտ, անկարող, իրենից ոչինչ չներկայացնող մի տարածքի, որի չափն ու սահմաններն անգամ հստակ չեն…»:

«Այս ցավոտ իրականությունը փաստում է, որ մենք պետություն չունենք». Հովհաննես Հարությունյան
«Այս ցավոտ իրականությունը փաստում է, որ մենք պետություն չունենք». Հովհաննես Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր