ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Երևանը մեծանում է, Հայաստանը՝ փոքրանում». Հակոբ Բադալյան
02:06, 14.10.2023 | mamul.am
3797 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սովետական» արարողակարգով ժողովրդավարությունից խոսելն, իհարկե, տպավորիչ է:
Երևանն, անշուշտ, առանձնահատուկ է թե զուտ վարչա-քաղաքական, թե նաև հոգեբանական իմաստով: Ընդ որում, այդ առանձնահատկության «հիմքի» մի մեծ մասը նաև հենց խորհրդային իրականության բերումով է:
Բայց, Երևանն արդեն ավելի քան երեսուն տարի ՀՀ մայրաքաղաքն է, ընդամենը, և ոչ ասենք, համայն հայության քաղաք: Կա համայն հայության ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, իսկ Երևանն այդ պետության մայրաքաղաքն է: Այո, մյուս քաղաքների համեմատությամբ ահռելի մեծ, նույնիսկ՝ անհամաչափ մեծ, բայց լոկ մայրաքաղաքը: Ընդ որում, մայրաքաղաք, որը թերևս ունի մի փոքր «սահմանափակվելու» կարիք, որովհետև կա մի անոմալ վիճակ՝ Երևանը մեծանում է, Հայաստանը՝ «փոքրանում», և նույնիսկ, ինչ որառումով, բառի անգամ ոչ չակերտավոր իմաստով:
Եվ ուրեմն, ինչպես կենտրոնական իշխանության ամբողջ շքախումբը ներկա չէ Գյումրիի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի և որևէ այլ քաղաքի ղեկավարության երդման արարողությանը, այդ կերպ էլ այն չպետք է ներկա լինի Երևանի քաղաքապետի երդման արարողությանը:
Այդ ամենը միայն առերևույթ կարող է թվալ ոչ նշանակալի: Գործնականում դրանք հոգեբանության և մտածողության՝ միաժամանակ թե ցուցիչ են, թե խթանիչ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր