ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել հարազատների հետ
16:06, 13.10.2023 | mamul.am
3861 | 0

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատև զրույց է ունեցել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է եղբայրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները և գեներալ Լևոն Մնացականյանը։
Նշենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել տեսակցել նրանց, չի բացառվում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական միջազգային անկախ, չեզոք կառույցի ներկայացուցիչներին հանդիպելու Բաքվում գերության մեջ պահվող պաշտոնյաներին՝ փորձելով նաև թաքցնել առևանգված անձանց իրական թիվը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր