ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Արծվաշենի մասին մի մոռացեք». Գնել Սանոսյան
16:12, 13.10.2023 | mamul.am
3498 | 0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 8 գյուղերի վերաբերյալ Ալիևի հայտարարությանն ու պատասխանելով հարցին՝ Տավուշում Ադրբեջանն անկլավներ ունի՞, ասել է. «Կան քարտեզներ, կան այդ քարտեզների համար իրավական հիմքեր: Որևէ տարածք կամ անկլավ, պետք է որոշակի իրավական հիմք ունենա... Անընդհատ անկլավներից խոսելուց երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված»:

Հիշեցնենք՝ ի պատասխան օրերս Իլհամ Ալիևի հնչեցրած այն մտքին, թե իբր, ադրբեջանական 8 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և դրանք պետք է ազատագրվեն, վարչապետ Փաշինյանը Հանրայինին տված հարցազրույցում նշել էր. «Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»:

Գնել Սանոսյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր