ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Նիկոլ Փաշինյանը Արցախի լիակատար հանձնումն էլ մարսեց». Հայկ Մարտիրոսյան
17:18, 13.10.2023 | mamul.am
5021 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Արցախի լիակատար հանձնումն էլ մարսեց: Մարեց անգամ բողոքի այն փոքրիկ ալիքը, որ եղավ հանձնման հաջորդող մի քանի օրերին: Լիովին մարեց:
Այս երկրում ու այս ազգի մոտ ամեն բան է մարսվում: Որն, իր հերթին նշանակում է, որ ամեն բան էլ լինելու է: Ամեն բան էլ արվելու է այս երկրին ու ժողովրդին:
Հայության մեջ բոլորը և միշտ ամեն ինչ մարսում են: Քաղաքագիտական հասկացությամբ` դա պատասխանատվության կանչելու ինստիտուտի բացակայությունն է հասարակության մեջ: Իսկ այդպիսի հասարակությունները համարվում են նախնադարյան և դատապարտված են ոչնչացման` առավել կենսունակ նվաճող հասարակությունների կողմից:
Այն` ինչ տեղի է ունենում:
Պատասխանատվության բացակայության նման աստիճանով որևէ այլ հասարակություն այսօր չկա աշխարհում: Սա միակն է: Եվ այդ անոմալիան երկար չի կարող տևել: Հատկապես այն պարագայում երբ հարևան նվաճողն ամենաագրեսիվն է աշխարհում և ամենապետականաստեղծը:
Ուզում եմ հասկանալ, թե իրենց չվհատվող պայքարիստներ երևակայողների լավատեսությունն ինչի՞ վրա է հենվում: Բացի ճոռոմ հույսավաճառությունից` իրական, շոշափելի հույսի հիմքը ո՞րն է: Ճոռթո հռչակագրային խոսքերը չէ, իրական, շոշափելի հիմքերը:
Եվ հասկանում ես, որ նրանք էլ հույս չունեն, բայց խաբելով հույս տալը համարում են իրենց սրբազան պարտքը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է սուտը դարձել այս նույն ժողովրդի անօտարելի սեփականությունը, որ անգամ մեռնողին ասելը, որ մահը մոտ է` դիտարկվում է որպես հանցագործություն:
Հանցագործ ստերի հանցավոր հասարակություն: Կարևորը առանց իմանալու սատկեն: Եվ` ստով սնվելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր