ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ինչո՞ւ գնել iPhone 15. iSpace-ը նկարագրել է նոր մոդելի առանձնահատկությունները
20:06, 13.10.2023 | mamul.am
3775 | 0

Apple-ի երկրպագուներն ամբողջ աշխարհում դիմավորում են iPhone 15-ը մեծ ոգևորությամբ: Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց iPhone 15-ի նախավաճառքը: Սպասված նորույթը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից` Apple-ի պաշտոնական գործընկեր և միակ Apple Premium Reseller iSpace-ում:

Apple-ը թողարկել է iPhone 15-ի չորս մոդել.եկեք բացահայտենք յուրաքանչյուրի առանձնահատկությունները միասին:

iPhone 15

iPhone 15

Բազային iPhone 15-ը ամենակոմպակտ մոդելն է, չափերն են՝ 147,6 x 71,6 x 7,8 մմ: Այն հարմար տեղավորվում է ձեռքում և չի ծանրաբեռնում ձեռքը նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում: Դիզայներները օգտատերերին են ներկայացրել մի քանի պաստելային գույներ՝ դեղին, վարդագույն, կապույտ, բաց կանաչ: Առկա է նաև դասական սև տարբերակը։ Բազային iPhone 15 և iPhone 15 Plus մոդելներում ներդրված է A16 Bionic չիպը, որի հիմքով ստեղծվել է անցյալ տարի թողարկված iPhone 14 Pro-ն: Մոդելի հիմնական փոփոխություններն են. Type-C միակցիչը Lightning-ի փոխարեն, ինչպես նաև Dynamic Island-ը՝ էկրանի ֆունկցիոնալ հատվածը, որը փոխարինում է էկրանի վերին հատվածի նախկին դասական կտրվածքը:

iPhone 15 Plus

iPhone 15 Plus մոդելը տարբերվում է iPhone 15-ից իր մեծ չափերով՝ 160.9x77.8x7.8 մմ, ինչպես նաև ունի ավելի դիմացկուն մարտկոց՝ 1034 մԱ/ժ-ով ավելի, քան iPhone 15-ի մարտկոցը։ Ֆունկցիոնալ տեսանկյունից մոդելներն այլ տարբերություններ չունեն:

iPhone 15 Pro

iPhone 15 Pro

Պրոֆեսիոնալ մոդելները տարբերվում են ոչ միայն հզորությամբ, այլ նաև դիզայնով: Պողպատի փոխարեն պատյանի համար օգտագործված է տիտան, որն ավելի ամուր և թեթև մետաղ է։ Փորձագետները նշում են, որ վերջինիս վրա մատնահետքեր չեն մնում, ինչպես օրինակ, iPhone-ի 14-ի վրա:

iPhone 15 Pro-ն հասանելի է չորս գույնով`

• Սև տիտան;

• Բնական տիտան;

• Սպիտակ տիտան;

• Կապույտ տիտան:

A16 Bionic-ի փոխարեն iPhone 15 Pro-ն հագեցած է վերջին Apple A17 Pro պրոցեսորով, որն արտադրվել է 3 նմ տեխպրոցեսի կիրառմամբ: Այն թույլ է տալիս տեղադրել ավելի քան 19 միլիարդ տրանզիստորներ. այս քանակն ապահովում է չափազանց բարձր հզորություն և ցանկացած բարդության առաջադրանքների կատարողականություն:

iPhone 15 Pro Max

iPhone 15 Pro Max

iPhone 15 Pro Max-ը հիմնականում նման է iPhone 15 Pro-ին, բայց ունի մի քանի լրացուցիչ առավելություններ`

Մարտկոցի հզորությունը 1148 մԱժ ավելի մեծ է

Տելեօբյեկտիվը հագեցած է պերիսկոպով, որն ապահովում է 5-անգամյա խոշորացում
Էկրանի անկյունագիծը 6,7` 6,1-ի փոխարեն
iPhone 15 Pro Max-ի քաշն ու չափերը նույնպես մի փոքր ավելացել են, սակայն դա օգտվողների համար որևէ անհարմարություն չի առաջացնում. մոդելը շարունակում է մնալ հեշտ օգտագործելի:

Շնորհիվ իր նորագույն պրոցեսորների և ժամանակակից դիզայնի՝ iPhone 15-ի ցանկացած մոդել 2023 թվականի լավագույն ընտրությունն է Ձեզ համար: Ընտրե՛ք միայն պաշտոնականը iSpace-ից` Հայաստանում միակ Apple Premium Reseller-ից:

Կատարելով նախապատվեր հիմա, կստանաք 26000 դրամ զեղչ iPhone 15 մոդելի վրա և հնարավորություն ձևակերպելու առանց տոկոս ապառիկ հոկտեմբերի 20-ից 22-ը:

Նախապատվեր կարող եք կատարել օnline www.ispace.am կայքում կամ սրահներում` Ամիրյան 7 և RIO Mall հասցեներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր