ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով». Պեսկով
19:12, 13.10.2023 | mamul.am
22525 | 2

Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կապված են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետ, հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ՝ չնայած ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը։

«Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցն ու հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցությունը շարունակում է արդիական մնալ այսօր։ «Տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը. այո, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով, այնտեղ, կարծես թե, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ արդյունքը ինտեգրման հետևանք է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր