ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Էրդողանն անմարդկային է որակել Իսրայելի կոչը Գազայի բնակիչներին` լքելու հյուսիսային հատվածը 
20:00, 13.10.2023 | mamul.am
3177 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի և անմարդկային է անվանել Իսրայելի կոչը Գազայի բնակիչներին՝ հեռանալ հյուսիսային հատվածից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ստիպել Գազայի 2,5 միլիոն բնակիչներին` ծայրահեղ սահմանափակ տարածքում գաղթել` միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, և սա չի տեղավորվում մարդկայնության չափանիշներում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում մի քանի օր շարունակ մարդիկ «ենթարկվել են անկանոն ռմբակոծությունների», ինչպես նաև զրկվել են էլեկտրականությունից, ջրից և սննդից։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Թել Ավիվը կշտկի այս իրավիճակը և կդադարեցնի իր գործողությունները Գազայում մարդկանց դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր