ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Reuters-ի և Al Jazeera-ի լրագրողները Լիբանանում գնդակոծության տակ են հայտնվել. կան զոհեր
21:18, 13.10.2023 | mamul.am
2898 | 0

Reuters-ը հայտնել է հարավային Լիբանանում իր տեսանկարահանողի մահվան և երկու այլ աշխատակիցների վիրավորվելու մասին։ Գործակալության հայտարարության մեջ են նշվում միջադեպի հանգամանքները։

Սրանից քիչ առաջ AFP-ի թղթակիցը հայտնել էր, որ մի քանի լրագրողներ իսրայելական կրակի տակ են ընկել Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։ Դա տեղի է ունեցել Ալմա ալ-Շաաբ գյուղի մոտ։ Al Jazeera-ն հայտնում է, որ վիրավորվել են իր երկու լրագրողները։ Ընդհանուր առմամբ, ըստ կատարյան հեռուստաալիքի, տուժել է երեք լրագրող։ «Ալմա ալ-Շաաբ գյուղի մերձակայքում իսրայելցիների ավտոմեքենայի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ լրագրող, երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին ժամերին հաղորդել է իր հրետանային հարձակումների մասին Հեզբոլլահի ենթակառուցվածքի վրա՝ ի պատասխան հյուսիսային Իսրայելի դիրքերի վրա հարձակումների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր