ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի բնակիչներն սկսել են տարհանվել դեպի հարավ
21:42, 13.10.2023 | mamul.am
2654 | 0

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները լսել են իսրայելական զորքերի կոչը և սկսել են ինքնուրույն տարհանվել դեպի անկլավի հարավային շրջաններ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչները պետք է լքեն Գազայի հյուսիսային հատվածն օդային հարվածների և հնարավոր ցամաքային գործողության ֆոնին: «Գազա քաղաքի բնակչությունն սկսել է նկատելիորեն շարժվել դեպի հարավ»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Ավելի վաղ ուրբաթ օրը ԶԼՄ-ները հաղորդել էին ՀԱՄԱՍ-ի անունից տարածված հայտարարությունը, որը կոչ էր անում Գազայի հատվածի բնակիչներին չլքել իրենց տները և Իսրայելի կոչերը որակել` որպես «քարոզչություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր