ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ն աշխատում է Գազայի հատվածից փախստականների տարհանման համար միջանցքների բացման ուղղությամբ
23:18, 13.10.2023 | mamul.am
2278 | 0

Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է հասնել միջանցքների բացմանն ինչպես Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, այնպես էլ այնտեղից խաղաղ բնակչության տարհանման համար։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Օլիվիա Դալթոնը։
«Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվորեն աշխատել եգիպտացի և իսրայելցի մեր գործընկերների հետ՝ միջանցքներ ստեղծելու համար և՛ Գազայից հեռանալ ցանկացող խաղաղ բնակիչների անվտանգ անցման ու սպառնալիքներից խուսափելու համար, և՛ մարդասիրական միջանցքների համար՝ թույլ տալու մարդասիրական օգնության մատակարարումը, որը խիստ անհրաժեշտ է Գազայում»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր