ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Թե´ Բորելը, թե´ Պուտինը շեշտեցին՝ Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս». Շարմազանով
23:30, 13.10.2023 | mamul.am
7458 | 2

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին։
Իսկ դո՞ւք, Նիկոլի հաճախորդներ։
Կամ դուք` սամվել բաբայաններ…
Եթե չեք լսել, լսեք։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն ասում է.
1. Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։
2. Հայկական կողմը/Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգը/ պնդում էր հանրաքվեի համար կոնկրետ ժամկետ նշել։
3. Ակնհայտ էր, որ եթե նույնիսկ 20 տարի հետո լիներ հանրաքվեն, Արցախն անկախանալու էր և միջազգայնորեն ճանաչված պետություն էր հռչակվելու:
Ավելին, նույնիսկ 44-օրյա պատերազմի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Արցախը չի հռչակվել Ադրբեջանի մաս։
Արցախյան կոնֆլիկտի «աղը» կարգավիճակի հարցն էր։
4.Փաշինյանն է թաղել Արցախի հարցը՝ ճանաչելով 2022-ի աշնանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս։
5.Թե ԵՄ ներկայացուցիչ Բորելը, թե ՌԴ նախագահ Պուտինը շեշտեցին՝ Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։
Այսքանից հետո Սերժի բանակցային ժառանգությունից բողոքողները կամ իդիոտ են, կամ՝ ինֆանտիլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր