ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Մարությանն իր տան շինարարին դարձրել էր վարչության պետ. ուժայինները փաստաթղթեր են ուսումնասիրում. «Ժողովուրդ»
09:36, 14.10.2023 | mamul.am
4421 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որի ավարտից հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին: Կադրերի ընտրության մասին հարցերից մեկին ի պատասխան՝ նորընծա քաղաքապետը հեգնեց. «Ինչքան հարազատ «պրառաբ» ու մեբելի դիզայներ կար, վաչության պետ էր էստեղ»:
Աշխղեկի մասին ակնարկելով՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Հայկ Մարութանի ժամանակ շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, ում մասին տեղեկություններ էին տարածվել, թե հայտնվել է այդ պաշտոնին՝ բացառապես շնորհիվ այն բանի, որ ժամանակին զբաղվել է Կարգին Հայկոյի՝ Հյուսիսային պողոտայի տան վերանորոգման աշխատանքներով, ու դա բավարար էր, որպեսզի այդ մարդը նշանակվեր նման պատասխանատու աշխատանքի:
Ի դեպ, ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի համապատասխան փաստաթղթեր են ուսումնասիրվում, և արդեն իսկ կան բավական հետաքրքիր տվյալներ, որոնք խոսում են Մարությանի իշխանության տարիներին շինարարական տենդերների կազմակերպման ու անցկացման խախտումների, խոշոր գումարների ծախսման մասին»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր