Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի պահանջը, ըստ որի՝ 1,1 միլիոն մարդ առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է լքի Հյուսիսային Գազայի հատվածը, անհնար է իրագործել։ «Պատկերացնել, որ կկարողանաք մեկ միլիոն մարդ տեղափոխել 24 ժամում՝ այնպիսի իրավիճակում, ինչպես Գազայում է, դա կարող է միայն հումանիտար աղետ լինել»,- նշել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ն էր կոչ արել չեղարկել այդ հրամանը՝ պնդելով, որ մարդկանց զանգվածային հեռացումը կարող է «աղետալի իրավիճակի» հանգեցնել։ |