ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Անիրատեսական է»․ Բորել
12:18, 14.10.2023 | mamul.am
6607 | 0

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի պահանջը, ըստ որի՝ 1,1 միլիոն մարդ առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է լքի Հյուսիսային Գազայի հատվածը, անհնար է իրագործել։ «Պատկերացնել, որ կկարողանաք մեկ միլիոն մարդ տեղափոխել 24 ժամում՝ այնպիսի իրավիճակում, ինչպես Գազայում է, դա կարող է միայն հումանիտար աղետ լինել»,- նշել է նա։

Ավելի վաղ ՄԱԿ-ն էր կոչ արել չեղարկել այդ հրամանը՝ պնդելով, որ մարդկանց զանգվածային հեռացումը կարող է «աղետալի իրավիճակի» հանգեցնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր