ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինցի ժողովրդի շահերը»․ Պաղեստինի նախագահ
10:30, 16.10.2023 | mamul.am
4270 | 0

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման գործողություններն ու քաղաքականությունը չեն արտացոլում պաղեստինցի ժողովրդի շահերը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է WAFA-ն:

Աբասը նշել է, որ չի ընդունում խաղաղ բնակիչների սպանությունները ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների շրջանում, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել երկու կողմից գերեվարված բնակիչներին։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է ավարտվի քաղաքական լուծմամբ։ Գազայի հատվածում պետք է բացվեն հումանիտար միջանցքներ. բնակչությանն անհրաժեշտ է ապահովել ջրով և դեղորայքով»,- հայտարարել է Աբասը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր