ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ալիևն այնտեղ է հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ». քաղաքագետ
12:48, 16.10.2023 | mamul.am
2477 | 1

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում։ Ալիևն այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ։ Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց, ովքեր ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու համեմատաբար ավելի մեծ պոտենցիալ ունեն։
Դա է Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»։
Շատ-շատերին էլ Ալիև-Փաշինյան զույգը խոսքազուրկի և գրեթե գերու կարգավիճակում է պահում։ Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին վնասելու սպառնալիքով և այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եվ անում են դա շատ հետևողական։
Փոխարենը գործելու մեծ հնարավորություն է տրվում սամվելբաբայանատիպ ազգադավներին։ Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր պոկել և ուտել մեր Հայրենիքը։ Այ հենց այդպես էլ կարողանում է…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր