ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Փրկարարները ձորից դի են դուրս բերել
13:00, 16.10.2023 | mamul.am
2980 | 0

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված 1959թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Փրկարարները ձորից դուրս են բերել Է. Հ-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները ձորից դուրս են բերել նաև մոպեդը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր