ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքել են ժամանակավոր հրադադարի մասին լուրերը
13:36, 16.10.2023 | mamul.am
3040 | 0

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքել են ժամանակավոր հրադադարի մասին լուրերը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ուժերում իր աղբյուրներին, գրել էր, որ հրադադարի ռեժիմ է սահմանվել, որով նախատեսվում է Եգիպտոս-Գազա անցակետի բացումը։

BBC-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը ևս հերքել է հրադադարի մասին լուրերը։

Հիշեցնենք՝ ըստ Reuters-ի, Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող անցակետը պետք է մի քանի ժամով բացվեր, որպեսզի հումանիտար օգնություն մտներ տարածաշրջան, ինչպես նաև որոշ օտարերկրացիներ հեռանային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր