«Հրապարակ»-ը գրում է. «ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Նրա պաշտպան Գոռ Սողոյանը մեզ ասաց․ «Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց։ Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել»։ Բողոքարկելո՞ւ են վերաքննիչի որոշումը։ Նշենք, որ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում»: |