ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով». Մենուա Սողոմոնյան
10:24, 17.10.2023 | mamul.am
3594 | 1

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով։
Ողջ աշխարհը հաստատում է, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։
Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության։
Ալիևը չի ասում, որ եթե «ռևանշիստները» իշխանության չգան, չի խփի Հայաստանին։
Ժողովուրդը սպասվող հարձակմանն ընդառաջ պատրաստվելու շոշափելի վիճակներ չի տեսնում։ Բայց շարունակում են նրան ահաբեկել «ռևանշիստներով»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր