ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի ոչնչացումից հետո խորքային փոփոխություններն անխուսափելի են նաև ՀՀ քաղաքական դաշտում». քաղաքագետ
10:48, 17.10.2023 | mamul.am
2016 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի ոչնչացումից հետո խորքային փոփոխություններն անխուսափելի են նաև Հայաստանի քաղաքական դաշտում: Հարթակի ընդդիմությունը դեռ չի գիտակցել, որ չի հաջողելու, քանի դեռ առաջ չի քաշել ազգային նոր նախագիծ, որն ունակ կլինի կոնսոլիդացնել հասարակությանը: Հին նախագիծը, որի «աղը» Արցախի միավորման\ անկախության թեզն էր, այլևս չի աշխատում:
Նոր Հանրապետության համար իշխանությունը կոնցեպցիա չունի, բայց ինքնապահպանվելու է, քանի դեռ նոր բովանդակությամբ ընդդիմություն չի ձևավորվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր