ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ավելի քան 800 մարդ է զոհվել Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով. #Alhadath
09:44, 18.10.2023 | mamul.am
4238 | 0

Ավելի քան 500 մարդ է զոհվել Գազայի հատվածում Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով։ Հարյուրավոր մարդիկ վիրավոր են, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցչին: Al hadath հեռուստաալիքն էլ՝ հղում կատարելով իր թղթակցին, հաղորդում է 800 զոհի մասին։

Հիշեցնենք՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ Գազայի հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան հրթիռով:

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։

Ավելի քան 800 մարդ է զոհվել Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով. #Alhadath
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր