ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Քաղաղաքականությունը ***նկություն է» ասողները երկու խումբ են». Գարեգին Միսկարյան
03:06, 19.10.2023 | mamul.am
2371 | 1

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Քաղաքականությունը հասարակության և պետության կառավարման հետ կապված որոշումների կայացմանը և դրանց իրագործմանն ուղղված գործընթացն է:
Քաղաքականությունը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օրենսդրությունը, տնտեսությունը, սոցիալական ոլորտը, արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և անվտանգությունը:
Քաղաքականության հիմնական նպատակներն են հասարակության մեջ կայունության ստեղծումն ու պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, տնտեսական աճի և զարգացման ապահովումը, բնակչության կյանքի որակի բարելավման և ազգային շահերին հասնելու պայմանների ստեղծումը։
Քաղաքականությունը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում՝ քաղաքայինից մինչև միջազգային: Այն կարող է լինել՝ ժողովրդավարական, ավտորիտար, ազատական, պահպանողական և այլն։
«Քաղաղաքականությունը պոռնկություն է» ասողները երկու խումբ են.
սրիկաներ (կամ պոռնիկներ)- որոնք քաղաքկանության մեջ են և ամեն ինչ անում են լայն հասարակությայնը որոշումների կայցման գործընթացից հեռու պահելու համար
տգետներ - որոնք չեն գիտակցում իրենց իրավունքների իրացման կարևորությունը և չեն մասնակղցում իրենց կյանքի վերաբերյալ որոշումների կայցման ու դա արդարացնում են քաղաքականության մեջ առաջինների (պոռնիկների) առկայությամբ
Եթե ցանկանում ենք շարունակել պետականություն ունենալ, զարգանալ, կայանալ, ապա անհրաժեշտ է, որպեսզի ստեղծենք պայմաններ նորմալ, գրագետ, կրթված, արժեքային մարդկանց մասնակից դարձնելու մեր կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը (քաղաքականությանը) և, անշուշտ, մենք ինքներս կրթվենք ու մասնակցենք դրան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր