ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար պետք է հիմք ընդունել բացառապես 1922թ․ սկզբի քարտեզը». Մեսրոպ Առաքելյան
00:24, 19.10.2023 | mamul.am
2938 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի կարող իրականացվել 1975թ․ քարտեզով նշված սահմաններով, քանի որ դրանք պետական սահմանները չեն։
Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանը չեն եղել միջազգային սուբյեկտներ, հետևաբար չէին կարող ունենալ պետական սահմաններ։ Բայց սա չի նշանակում, որ երբեք չի եղել պետական սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև։
1920թ․ նոյեմբերից մինչև 1922թ․ մարտ ամիս Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից եղել են դե-յուրե անկախ պետություններ։ Միայն 1922թ․ մարտին է ձևավորվել Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որին էլ միացել է Հայաստանը։ Ընդ որում, ԽՍՀՄ-ը կազմավորվել է ավելի ուշ՝ 1922թ․ դեկտեմբերին։
Արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը 1922թ․ ունեցել են միջազգային իրավունքի տեսանկյունից պետական սահման, որով էլ միացել են ԱԽՖՍՀ-ին, այնուհետ ԽՍՀՄ-ին։
Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար պետք է հիմք ընդունել բացառապես 1922թ․ սկզբի քարտեզը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ՝ պետական սահմանով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր