ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։ Նա մտադիր էր Իսրայել այցից հետո Ամմանում հանդիպել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, սակայն նրա այցը Հորդանան չեղարկվել է՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից հետո։ Բայդենին դիմավորել են Իսրայելի վարչապետ Նեթանահուն և նախագահ Հերցոգը։ |