Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը: Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, նշանակված է Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը: Պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին և ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն»: Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է կատարել. «Լևոն Քոչարյանի գործով դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվեց հետաձգել դատական նիստը»: |