ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ջանքերն Իսրայելի պաշտպանության համար. «Ես պետք է հետագայում ևս ջանքեր գործադրեմ, որպեսզի Իսրայելն ունենա անհրաժեշտ ամեն ինչ պաշտպանության համար»,- ասել է Բայդենը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նախատեսվում էր Բայդենի այցը Ամման, որտեղ նա պետք է հանդիպեր Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, սակայն այցը Հորդանան չեղարկվել է՝ Գազայում հրթիռակոծությունից հետո։ |