ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Իրանն սպառնացել է Իսրայելին». Սահակ Շահմուրադյան
22:24, 18.10.2023 | mamul.am
4983 | 0

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը, այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Այս հարձակմամբ վարչակարգն արագացրեց սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին»,- գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։
Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր