ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հույս ունեմ, որ Մարատին վաղը քրեակատարողական հիմնարկից վերցնելու եմ և տանեմ տուն` մոր մոտ». Արսեն Բաբայան
23:25, 18.10.2023 | mamul.am
3371 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «Մարատն է, արցախցի 18-ամյա տղան, որ արդեն 28 օր է գտնվում է բանտում։ Մարատին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, մինչդեռ Մարատը սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակ էր եկել իմանալու, թե ինչ վիճակ է Արցախում, ուր հենց այդ օրը պատերազմ էր, որին մասնակցում էր նաև Մարատի հայրը, իսկ դրանից առաջ, շուրջ 9 ամիս, Մարատի մայրն ու քույրերը գտնվում էին շրջափակված Արցախում։
Սեպտեմբերի վերջերին վերջապես գտնվեց Մարատի հայրը, ում մասին ընտանիքը տեղեկություն չուներ պատերազմը սկսվելու օրվանից։ Մարատի ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Մայրը գալիս էր որդուն տեսնելու մեծ սպասումով։ Սակայն հասնելով Երևան պարզեց, որ նորից չի կարող տեսնել նրան, քանի որ որդուն ապօրինի բանտարկել էին։
Մարատի մոր հետ այսօր խոսել եմ, նա մեծ հույսեր ունի վաղվա համար։
Վաղը, հոկտեմբերի 19–ին, վերաքննիչ քրեական դատարանը որոշում պիտի ընդունի, որից էլ պարզ կդառնա Մարատը ազատ կարձակվի՞, թե կշարունակի մնալ ապօրինի բանտարկված։
Ես հույս ունեմ, որ Մարատին վաղը քրեակատարողական հիմնարկից վերցնելու եմ և տանեմ տուն` մոր մոտ»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր