ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ու այս ամենն արժենում է կորսված հայրենիք». Էդգար Ղազարյան
23:42, 18.10.2023 | mamul.am
2924 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գոյության մասին հանրությունը, որպես կանոն, իմանում է միայն այն ժամանակ երբ նրանք մի խուլիգանական արարք են անում, կարտոֆիլի պարկեր են տշում, հարձակվում ու թքում են մարդկանց վրա, հայտնվում են սկանդալային պատմությունների մեջ, իրենց մամաները խուլիգանություն կամ հայոհայախառն գրառումներ են անում և այլն։ Իրենց մասին իմանալուց էլ պարզվում է, որ մեկը մյուսի ամուսինն է, մեկ ուրիշը` մեկի աներձագը կամ քավորը, հաջորդը` մյուսի որդին կամ հեռավոր ազգականը։ Ու այս ամենը, յուրաքանչյուր ամիս մեր հասարակության համար արժենում է մի քանի միլիոն դրամ, իսկ բոլորիս համար` կորսված հայրենիք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր